«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երկուշաբթի կուղևորվի Բարսելոնա։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, նույն օրը լեհ դարպասապահը բուժզննում կանցնի և մեկ մրցաշրջանով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։
Շչեսնին կարող է իր առաջին խաղն անցկացնել «Բարսելոնայի» կազմում միջազգային ընդմիջումից հետո:
Ամռանը Շչեսնին «Յուվենտուսից» հեռանալուց հետո դարձավ ազատ գործակալ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին։