«Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը գնահատել է «Բայերի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1): Անգլիացին վրդովված է, որ մյունխենցիներին չի հաջողվել երեք միավոր վաստակել։ Ֆուտբոլիստը նշել է, որ թիմին անհրաժեշտ է բարձր տրամադրություն պահպանել։
«Դա ծանր խաղ էր: Ցավալի է, որ չկարողացանք հաղթել: Մենք պարզապես պետք է շարունակենք առաջ գնալ նույն ձևով»,- գրել է Քեյնը սոցցանցում:
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը 7 խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում: Դրանցում նա կարողացավ գրանցել 10 գոլ և 5 գոլային փոխանցում։