Հանս-Դիտեր Ֆլիկ. ««Բարսելոնան» այնքան էլ լավ չխաղաց «Օսասունայի» դեմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Օսասունայից» կրած պարտությունը (2:4)։ Այս պարտությունը կատալոնացիների համար առաջինն էր Իսպանիայի այս առաջնությունում։

«Պետք է ընդունել նման պարտությունները։ Մենք այնքան էլ լավ չխաղացինք: Իմ պարտականությունն է պաշտպանել այն ֆուտբոլիստներին, ովքեր պետք է շատ րոպեներ անցկացնեն խաղադաշտում։ Բայց ես չէի սպասում, որ մենք այսպես կխաղանք:

Թիմին ասացի, որ պետք է առաջ շարժվենք: Խաղում ենք երեքշաբթի, կիրակի: Մենք հիմա ճիշտ ուղու վրա ենք։

Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց մրցակիցը շատ լավ խաղաց։ Թեեւ կարծում եմ, որ երկրորդ գոլի դեպքում գրոհի սկզբում կանոնների խախտում է եղել, բայց լիովին վստահ չեմ, քանի որ չտեսա կրկնությունը։ Այնուամենայնիվ, սա հենց այն կարծիքն է, որը ես լսել եմ։

Չորս բաց թողած գոլերը շատ են»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։