Ֆրենկի դե Յոնգը հերքել է կատալոնական ակումբում իր բարձր աշխատավարձի մասին լուրերը

«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հերքել է կատալոնական ակումբում իր բարձր աշխատավարձի մասին լուրերը, ինչպես նաև այն, որ հրաժարվել է վիրահատել իր վնասված կոճը։

«Նրանք՝ լրագրողները շատ բաներ ասացին իմ մասին, որ ես չեմ ուզում վիրահատվել, և որ նրանք ինձ մեծ գումարներ են վճարում։ Կային թվեր, ինչպիսիք են 37 միլիոն եվրո կամ ավելին: Բայց իրականությունը շատ-շատ հեռու է սրանից։ Ես պատրաստ չեմ բացահայտել իմ բոլոր խաղաքարտերը, բայց այս թվերը հեռու են իրականությունից։

Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր վրդովված են, քանի որ կարծում են, որ ես շատ գումար եմ վաստակում, հրաժարվում եմ վիրահատությունից, չեմ մարզվում և գտնվում եմ «արձակուրդում», բայց այս ամենը ճիշտ չէ»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Sport.es-ը՝ հղում անելով Barça One-ին։ .

Դե Յոնգը շարքից դուրս է եկել 2024 թվականի ապրիլից կոճի վնասվածքի պատճառով։