FASTEX Պրեմիեր Լիգա․ «Ուրարտուն» հաղթեց տանը «Նոային» 🎥

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց Երևանի «Նոայի» դեմ ու նվազագույն հաշվի տարբերությամբ հաղթեց։

Դմիտրի Գունկոյի սաները «Ուրարտու» մարզադաշտում կայացած խաղում 2։1 հաշվով առավելության հասան։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումներին հրավիրված Էրիկ Սիմոնյանը տուգանային հարվածով հաշվի մեջ առաջ մղեց «Ուրարտուին»՝ հեղինակելով առաջին գոլն այս մրցաշրջանում։

59-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Մատեուս Այասը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն 7 րոպե անց տանտերերի կազմում Արտեմ Պոլյարուսի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո Լուկման Գիլմորը գլխի հարվածով կրկին առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ։

Այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակեց 16 միավոր ու երրորդն է, «Նոան» 10 միավորով վեցերորդն է։