Շաբաթ օրը կայացավ ՌՊԼ-ի 10-րդ տուրի հանդիպումը և ավարտվեց «ցլերի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» դարձավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը:
«Չեմ կարող հիշել, թե վերջին անգամ երբ եմ նման հույզեր ունեցել: Անհավանական մթնոլորտ, հաղթանակ, քաղաքի օր՝ հիանալի տոն: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ է կատարվում»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում։
Հաջորդ տուրում «Կրասնոդարը» կհյուրընկալվի «Խիմկիին», հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին։