Կառլո Անչելոտտի․ «Ելք կգտնենք առանց նրա»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է․ թե «սերուցքայինները» ինչպես են նախապատրաստվում մադրիդյան դերբիին, ինչպես նաև խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Բելինգեմի խաղային դիրքը կախված է մեր մարտավարությունից։ Առանց Մբապպեի թիմը մի փոքր փոփոխության կենթարկվի։ Նախորդ տարի մենք խաղում էինք առանց նրա։ Դա այդքան էլ հաճելի փաստ չէ, բայց մենք ելք կգտնենք»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Sport.es-ը։

Լա Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։