«Բարսելոնան» կբարելավի իր ֆինանսական վիճակը Nike-ի հետ նոր պայմանագրի միջոցով

Բարսելոնան համաձայնել է երկարաձգել իր հովանավորչական պայմանագիրը Nike ընկերության հետ, որն ավարտվում է 2028 թվականին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի, կողմերի միջև կնքված նոր համաձայնագրի պայմանների համաձայն՝ կատալոնական ակումբն ամերիկյան ընկերությունից տարեկան կստանա ավելի քան 100 միլիոն եվրո։ Ընդգծվում է, որ նրանք բոնուս կստանան նաեւ պայմանագրի երկարաձգման համար։ Նոր ներդրման շնորհիվ իսպանական գրանդը կկարողանա հասնել 1:1 ֆինանսական կանոնին, որը թույլ կտա անարգել գրանցել նոր ֆուտբոլիստների։

Համաձայնագիրը պետք է ստորագրվի հոկտեմբերի 19-ին նախատեսված պաշտոնական արարողության ժամանակ։