«Ջենովայի» սեփական հարկի տակ գտնվող VAR սենյակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Դա տեղի է ունեցել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպումից առաջ։ Սենյակում հրդեհվել է համակարգի մաս կազմող մարտկոցը:
Չնայած դրան, հանդիպումը կայացավ։ Թուրինյան թիմը հաղթեց 3։0 հաշվով։