Թեո Էրնանդեսը կրկնեց Պաոլո Մալդինիի ռեկորդը

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Միլանը» ընդունեց «Լեչեին» և հաղթեց 3։0 հաշվով։ Հանդիպման երկրորդ գոլը խփեց «ռոսոներիների» պաշտպան Թեո Էրնանդեսը։

Այս գոլը ֆրանսիացու համար 29-րդն էր «Միլանի» կազմում Ա Սերիայում։

Ըստ Opta-ի, Էրնանդեսը դարձավ Իտալիայի առաջնությունում «Միլանի» պատմության երկու ամենահաջող պաշտպաններից մեկը՝ կրկնելով Պաոլո Մալդինիի ռեկորդը։