«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի խաղում «Լեչեի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
«Միգուցե մարդիկ չէին սպասում, բայց դա ֆուտբոլի ուրախությունն է, 90 րոպեի ընթացքում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել՝ դրական կամ բացասական:
Մեզ համար կարևոր էր հաղթել դերբիից հետո և շարունակել մեր հաղթական շարանը, քանի որ գիտենք, որ էյֆորիան դժվար է հաղթահարել։ Բայց ֆուտբոլիստները հասկացան, թե ինչպես վերադառնալ իրենց սկզբնական վիճակին և լավ խաղացին:
Մորատայի մեջ ինձ դուր է գալիս այն էներգիան, որը նա բերում է: Նրա էներգիան վարակիչ է։ Մենք տեսանք, թե ինչպես է Լեոն ավելի ջանասիրաբար աշխատում, նաև այն պատճառով, որ նա տեսնում է Աբրահամի և Մորատայի օրինակը»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։