SERIE A. «Յուվենտուսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենովայի» դարպասը

Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում մրցեց «Ջենովայի» դեմ։

Տիագու Մոտտայի սաները 3։0 հաշվով հաղթանակի հասան։ Թուրինյան թիմից դուբլով աչքի ընկավ Դուշան Վլահովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրանսիսկո Կոնսեյսաուն։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» ունի 12 միավոր ու առաջինն է, իսկ «Ջենովան» 5 միավորով 16-րդն է։