Իտալիայի առաջնության 6-րդ տուրի արտագնա խաղում «Ինտերը» մրցեց «Ուդինեզեի» հետ և հաղթեց՝ 3:2 հաշվով։
«Ինտերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Դավիդե Ֆրատտեսին։ Տանտերերի կազմից աչքի ընկան Քրիստիան Կաբասելեն և Լորենցո Լուկան։
«Ինտերը» 11 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը։