Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Սենտ Ջեյմս Պարկում» մրցեց «Նյուքասլի» հետ։
Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հյուրերն առաջինը բացեցին խաղի հաշիվը՝ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յոշկու Գվարդիոլը։ Երկրորդ խաղակեսում «Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը 11 մետրանոցից հավասարեցրեց խաղի հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 14 միավորով մնաց առաջնությունում 1-ին տեղում։ «Նյուքասլն» ունի 10 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։