Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Չելսին» հաղթեց «Բրայթոնին»։ Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 28-ին «Սթեմֆորդ Բրիջում» եւ ավարտվել 4։2 հաշվով՝ հօգուտ լոնդոնցիների։
Թիմը բոլոր վեց գոլերը խփեց առաջին խաղակեսում։ «Չելսիի» կազմում Քոուլ Պալմերը պոկեր ձևակերպեց՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով 4 գոլ խփեց Պրեմիեր Լիգայի խաղի առաջին խաղակեսում։ «Ճայերի» կազմում մեկական գոլ խփեցին Ժորժինյո Ռուտերը և Կառլոս Բալեբան։
«Չելսին» 13 միավորով բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ։ «Բրայթոնն» ունի 9 միավոր և 8-րդն է առաջնությունում:
Զուգահեռաբար կայացավ «Արսենալ» – «Լեսթեր» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
«Արսենալի» կազմում գոլերը խփեցին Գաբրիել Մարտինելին, Կայ Հավերցը և Լեանդրո Տրոսարը:
«Լեսթերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմս Ջասթինը:
Այս խաղից հետո «Արսենալը» 14 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, «Լեսթերը» 16-րդն է և 3 միավորով։