«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ռոդրիի մասին, ով կբացակայի մրցաշրջանի մնացած հատվածում։
«Ռոդրին անփոխարինելի է, քանի որ նա ունի մի բան, որը դժվար է գտնել ոչ միայն «Մանչեսթեր Սիթիում», այլ ամբողջ աշխարհում։ Եթե ասես՝ փող ունես Ռոդրիի նման ֆուտբոլիստ գնելու համար։ Նրանք շուկայում չկան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում CityXtra-ն։
Ռոդրին վնասվածք է ստացել սեպտեմբերի 22-ին Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2։2)։ 28-ամյա հենակետային կիսապաշտպանն առաջին խաղակեսում վնասել է ծունկը։ Հաղորդվում էր, որ Ռոդրիի մոտ ախտորոշվել է աջ ծնկի նախորդ խաչաձև կապանների պատռվածք։