«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է այն մասին, թե ինչպես է հարաբերությունները պահպանում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ այնպիսի լարված հանդիպումներից հետո, ինչպիսին Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում (2:2) էր։
«Առաջին հերթին, քանի որ ես սիրում եմ նրան, հիանում եմ նրանով, ես կրքոտ եմ նրա թիմով և այն ամենով, ինչ նա անում է:
Սա սպորտ է։ Մի բան է մեր մասնագիտությունը, մեկ այլ՝ անձնական հարաբերությունները։
Եթե մեր հարաբերությունները կարող էին փչանալ, քանի որ մեկը ոչ-ոքի խաղաց, իսկ մյուսը հաղթեց, կամ այն բանից հետո, երբ մեզ հաղթեցին, ես այլևս նրա հետ չէի շփվի։
Հետևաբար, մեր հարաբերություններն այդպիսին չեն, մենք հատուկ հարաբերություններ ունենք։ Սպորտը երբեք չի խանգարի մեր անձնական հարաբերություններին։ Դա միանշանակ է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
«Մանչեսթեր Սիթին» 13 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգան։ «Արսենալը» 11 միավորով չորրորդ տեղում է։