«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Ինտերի» 30-ամյա հենակետային կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին։ Այս մասին հայտնում է Inter Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը շահագրգռված է ամրապնդել այս դիրքը այն բանից հետո, երբ «Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին պատռել է ծնկի խաչաձև կապանը՝ պատճառ դառնալով նրան, որ նա բաց թողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Ընդգծվում է, որ Չալհանօղլուի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթին» կարող է իտալական ակումբին առաջարկել 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Չալհանօղլուն բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: