«Մանչեսթեր Սիթին» կորցրել է կարևոր ֆուտբոլիստի՝ կիսապաշտպան Ռոդրին վնասել է ծնկի կապանները և այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ «Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել էր, որ ակումբը պետք է տրանսֆերային շուկա մտնի նոր կիսապաշտպանի համար։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Անգլիայի չեմպիոնները դիտարկում են Սամուելե Ռիչիի թեկնածությունը։
Ռիչին «Տորինոյի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հունվարի վերջից։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 22 միլիոն եվրո: Ռիչին չորս հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում։