ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Լիգա 1-ի խաղում «Ռենի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Ես շատ գոհ եմ, մենք շատ ավելի ուժեղ էինք, քան մեր մրցակիցը: Մենք երեք գոլ խփեցինք և կարող էինք ավելին խփել: Ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ խաղը:
Այո, մենք կորցրինք վերահսկողությունը վերջին 15 րոպեներին, թեև տնային խաղում դա չպետք է տեղի ունենա 3:0 հաշվի դեպքում։
Մենք հեշտությամբ կորցրեցինք գնդակը, քիչ տիրեցինք գնդակին, բայց ի վերջո շատ կարևոր հաղթանակ տարանք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: