«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի 33-ամյա կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում:
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր պայմանագիրը երկարաձգվի մինչև 2027 թվականը։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Պաշտպանը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 276 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։