Կարիմ Ադեյեմին՝ անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

«Լիվերպուլը» տարբերակներ է ուսումնասիրում 2025 թվականին հարձակման գիծն ուժեղացնելու համար։

Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը, անգլիական գրանդը դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայից» Կարիմ Ադեյեմիի թեկնածությունը։ Ֆուտբոլիստն ընդունակ է գործել աջ եզրում, ինչպես նաև հարձակման կենտրոնում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Ընդհանուր առմամբ, հարձակվողը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 73 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։