«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով նախկինում որակազրկված էր դոպինգի համար, կարող է խզել պայմանագիրը թուրինյան թիմի հետ։
Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, «Յուվենտուսի» ղեկավարությունը հակված է խզել պայմանագիրը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, քանի որ կարծում է, որ ֆուտբոլիստի որակազրկումը դժվար թե չեղյալ համարվի։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։
Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։