Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը YouTube-ի իր ալիքում տեսանյութում կիսվել է այն հույզերով, որոնք զգացել է, երբ թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորը լացել է Բրազիլիայի հավաքականի համար մարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ռասիզմի դեմ պայքարի կարևորության մասին։
«Վինին իր ասուլիսում շատ տխուր տեսք ուներ։ Նա լավ բան է անում, երբ խոսում է ռասիզմի մասին։ Դժվար է Վինիին տեսնել այսպես։ Վինիսիուսը, որին ես ճանաչում եմ, միշտ ժպտում է և քաջալերում, ինչն ազդում է ինձ վրա։
Նա նույնիսկ խոսել է ֆուտբոլ խաղալը դադարեցնելու տարբերակի մասին։ Մենք պետք է աջակցենք նրան, երբ վերադառնանք Մադրիդ, որպեսզի նա իրեն հարմարավետ զգա»,- ասել է Բելինգհեմը։