«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը շարունակում է մնալ «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակը։
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ «Յուվենտուսը» պատրաստ է հարձակվողին չորսից հինգ տարվա պայմանագիր առաջարկել։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Յուվենտուսի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Դեյվիդը այս մրցաշրջանում «Լիլում» 10 խաղում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։