«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի և հարձակվող Թոմաս Մյուլերի ապագան մյունխենյան ակումբում։
«Նոյերն արդեն հայտարարել է, որ հաստատ մտադիր չէ հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո, բայց ամեն ինչ կախված կլինի նրա մարզավիճակից։
Մյուլլերի դեպքում նման իրավիճակ է։ Իհարկե, լավ կլիներ, որ նրանք երկուսն էլ իրենց կարիերայից հետո աշխատեին «Բավարիայում»՝ ցանկացած դերում, քանի որ կարծում եմ, որ դա կարող է շատ օգտակար լինել», – Հայների խոսքերն է մեջբերում Abendzeitung-ը:
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2025 թվականի ամռանը։