Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեթ-տրիկ է ձևակերպել Մյոնխենգլադբախիի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում։
Մյոնխենգլադբախյան ակումբը հաղթանակի է հասել «Բոչոլտի» դեմ խաղում 4։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացել է հայ հարձակվողը, ապա առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին կրկին առաջ մղել իր թիմին։ Խաղի 90-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը դրել է խաղի վերջակետը։