Խերարդո Մարտինո. «Ամեն խաղից հետո Մեսսին ավելի ու ավելի լավն է դառնում»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ֆիզիկական վիճակի մասին, ով վերջերս է ապաքինվել մկանային վնասվածքից։

«Ամեն խաղից հետո Մեսսին ավելի ու ավելի լավն է դառնում։ Ակնհայտ է, որ Լեոն մարզումների ժամանակ իրեն ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելու կարիք չունի, սակայն պետք է աստիճանաբար մտնել խաղի ռիթմի մեջ։

Ինձ թվում է, որ նա պետք է լավ մարզավիճակում մոտենա փլեյ-օֆֆի հանդիպումներին։ Բացի ակումբի հանդիպումներից, նա հանդես կգա նաև ազգային հավաքականում։ Ուստի մենք մեծ հույսեր ունենք, որ նա փլեյ-օֆֆին կմոտենա գերազանց մարզավիճակով»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Յորք Սիթիի» հետ նախորդ խաղում (1։1) Մեսսին խաղադաշտում անցկացրել է 90 րոպե։