Fastex Պրեմիեր Լիգա․ «Վեստ Արմենիան» արտագնա խաղում հաղթեց «Ալաշկերտին»

Fastex Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունեց «Վեստ Արմենիային»։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իբրահիմ Յուսուֆը։

Այսպիսով, «Վեստ Արմենիան» վաստակեց 6 միավոր և «Ալաշկերտի» հետ միասին կիսում են 9-10-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում։