Դիեգո Սիմեոնե. «Իմ գալու պահից մինչ այսօր ամեն ինչ շատ է փոխվել»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայի 8-րդ տուրի կայանալիք դիմակայությունից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին։

««Ռեալի» հետ դիմակայությունն ավելի հավասարակշռվա՞ծ է դարձել։ Իմ գալու պահից մինչ այսօր ամեն ինչ շատ է փոխվել։ Սա այն ոլորտն է, որը բարելավվել է, և դրա շնորհիվ ակումբն աճում է, իսկ թիմը համապատասխանում է ստանդարտներին։ Մենք պետք է ընդունենք այս աճը»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը

Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում։