Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում «Չելսին» ընդունել է «Բրայթոնին»։ Առաջին կեսից հետո լոնդոնյան թիմը հաղթում է 4։2 հաշվով։
Առաջին խաղակեսում «Չելսիի» բոլոր չորս գոլերը խփել է կիսապաշտպան Քոուլ Պալմերը։ Անգլիացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի խաղում 4 գոլ է խփել առաջին խաղակեսում։
Սա նաև երրորդ դեպքն է, երբ Պալմերը «Չելսիի» կազմում Պրեմիեր Լիգայում նվազագույնը երեք գոլ է խփել առաջին կեսում։
Առաջին կեսից հետո հաշիվը՝ 4:2 է։