«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը որոշել է իր ապագան լոնդոնյան ակումբում։
Ինչպես հայտնում է Football Insider-ը, ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Չելսիից»: Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը սահմանափակեց ֆուտբոլիստի խաղաժամանակը։
Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանում Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ Ընդ որում, երկու հանդիպումներում էլ նա փոխարինման դուրս եկավ ընդամենը մոտ 30 րոպե խաղաժամանակով։
Հիշեցնենք, որ Միխայիլ Մուդրիկը «Շախտյորից» է տեղափոխվել «Չելսի» 2023 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: