Գերմանիայում ավարտվեց Բունդեսլիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բայերի» հետ՝ 1։1։
Մյունխենյան ակումբի միակ գոլը հեռահար հարվածով խփեց Ալեքսանդր Պավլովիչը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Անդրիխը։
Վենսան Կոմպանիի թիմն այս մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրեց։ Մինչ այսօր առաջնությունում 4 անընդմեջ հաղթանակների շարք էր գրանցել։