Ջամալ Մուսիալա. «Ես կստեմ, եթե ասեմ, որ անհատական ​​մրցանակներն ինձ համար կարևոր չեն»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան բացատրել է, թե ինչպես է իրեն զգում «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում չընդգրկվելու համար, որը շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին։

Սեպտեմբերին ֆրանսիական France Football ամսագիրը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը։ Շատերը քննադատել են EURO-2024-ում լավ հանդես եկած 21-ամյա Մուսիալայի բացակայությունը հայտացուցակից։

«Ես կստեմ, եթե ասեմ, որ անհատական ​​մրցանակներն ինձ համար կարևոր չեն: Կարծում եմ՝ բոլորը մեծանալով ցանկանում են ինչ-որ անհատական ​​մրցանակ նվաճել:

Բայց ամենակարևորն այն է, որ մենք անցած մրցաշրջանում դժվար անցկացրինք և պետք է ավելի լավ հանդես գանք այս մրցաշրջանում։ Գլխավորը տիտղոսներ նվաճելն է, իսկ մնացած ամեն ինչ իր ժամանակին կգա»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: