«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում:
Լրագրող Մաքսիմիլիան Կոխի սոցցանցերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մյունխենյան ակումբը ակնկալում է, որ 2025 թվականի ամռանը ֆուտբոլիստի արժեքը կարող է իջնել մինչև 100 միլիոն եվրո՝ «Բայերի» պահանջած ներկայիս 150 միլիոնի փոխարեն։
«Բավարիայի» ղեկավարությունը շատ տպավորված է Վիրցի խաղով: Մադրիդի «Ռեալը» կարող է մրցել մյունխենյան թիմի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում ութ խաղում դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: