Շչեսնին համաձայնել է լինել «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահը

34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին համաձայնել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ նույնիսկ պայմանով, որ թիմի երկրորդ դարպասապահը կլինի Ինյակի Պենայից հետո, ով կարող է դառնալ թիմի հիմնական դարպասապահը, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, չնայած լեհ ֆուտբոլիստը համաձայնել է լինել «Բարսելոնայի» պահեստային դարպասապահը, նա մտադիր է պայքարել թիմում առաջին ընտրությունը դառնալու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շչեսնին երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։