«Բարսելոնան» չի կարող գրանցել Վոյցեխ Շչեսնիին

«Բարսելոնան» դեռ չի հայտարարել լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Relevo-ն հայտնում է, որ «բլաուգրանային» չեն կարողանում դա անել «Լա Լիգայում գրանցման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով»:

Աղբյուրը գրում է, որ իրավիճակը պետք է ավելի պարզ դառնա առաջիկա օրերին։ Միաժամանակ, ըստ Relevo-ի, Շչեսնին դեռ պաշտոնապես նույնիսկ բուժզննում չի անցել, ուստի մոտ ապագայում տրանսֆերի մասին հայտարարությունը քիչ հավանական է։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» սկսեց նոր դարպասապահի փնտրտուքները այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած հատվածը։