Ապրիլից ի վեր «Արսենալը» չի պարտվել 14 խաղում

«Արսենալը» իր անպարտելի շարքը հասցրեց 14 հանդիպման:

Միկել Արտետայի թիմն այսօր Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում հաղթեց «Լեսթերին» (4:2):

Այս մրցաշրջանում «զինագործները» տարել են հինգ հաղթանակ և երեք ոչ-ոքի: Նրանք նախորդ մրցաշրջանն ավարտեցին վեց անընդմեջ հաղթանակով: Վերջին պարտությունը կրել է ապրիլի 17-ին «Բավարիայից» Չեմպիոնների Լիգայում։

Հոկտեմբերի 1-ին «Արսենալը» Չեմպիոնների Լիգայում կհանդիպի ՊՍԺ-ին։