Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը շարունակում է մնալ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Tuttosport-ը։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը դիտարկում է հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, բայց միայն այն դեպքում, եթե «Նապոլին» նվազեցնի 90-100 միլիոն եվրոյի տրանսֆերային արժեքը։
Հիշեցնենք, որ Օսիմհենը ամռանը «Նապոլիից» վարձավճարով տեղափոխվեց «Գալաթասարայ»։