Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վերահսկողական, կարգապահական և էթիկական մարմինը պատժել է «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի «Մոնակոյի» հետ խաղում (1։2) նացիստական դրոշի համար։
Սեպտեմբերի 19-ին Մոնակոյի մարզադաշտի հյուրերի տրիբունայում երևացել է պաստառ, որի վրա փոխվել է նացիստական կարգախոսի տեքստը՝ համապատասխանեցնելով կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի անվանը։ «Sieg» բառի փոխարեն պաստառի վրա գրված էր «Flick»։
ՈւԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական կոմիտեն (CEDB) դրա համար այսօր տուգանեց կատալոնական ակումբին 10 հազար եվրոյով և արգելեց «Բարսելոնայի» երկրպագուներին ներկա գտնվել Չեմպիոնների Լիգայի իրենց հաջորդ արտագնա հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Բելգրադում «Ցրվենա Զվեզդայի» դեմ։