Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ հայտնվել են «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ անգլիական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի և ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի հետ։ Առաջինի հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 90 մլն եվրո, իսկ երկրորդինը՝ 80 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ռոդրիգոն 7 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Չուամենին Լա Լիգայի վեց հանդիպում է անցկացրել՝ առանց գոլի։