«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր թիմակից Լամին Յամալի մասին։
«Լամին Յամալն աշխարհի լավագույն եզրային հարձակվողն է։ Այնուամենայնիվ, նա ընդամենը 17 տարեկան է և նրան շատ երկար ֆուտբոլային կարիերա է սպասվում։
Հաճախ կարևոր է ոչ թե այն, թե ինչպես ես սկսում քո կարիերան, այլ այն, թե ինչպես ես ավարտում այն: Ինչպե՞ս եք անցկացնում ձեր կարիերայի ոչ թե առաջին երկու-երեք տարին, այլ 10-15 տարին։ Ուստի ցանկանում եմ, որ նա ուժեղ մնա իր ողջ ճանապարհի ընթացքում և չկարևորի մարդկանց ասածը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն ։