«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը հիշել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ վերադարձը։
Մասնագետը կարծում է, որ պորտուգալացին ակամա խնդիր է ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» ճամբարում։
«Միգուցե Ռոնալդուի գալուց հետո մյուս ֆուտբոլիստները սկսեցին իրենց պակաս կարևոր զգալ։ Չէ՞ որ ակումբ է եկել աշխարհի գերաստղերից մեկը։ Ռոնալդուն լավ հանդես եկավ և դարձավ թիմի լավագույն ռմբարկուն այդ մրցաշրջանում։ Բայց ես նրա վերադարձից տասը շաբաթ անց մնացի առանց աշխատանքի», – Սուլշերի խոսքերն է մեջբերում Stretty News-ը։