«Նյուքասլը» և Էնթոնի Գորդոնը մոտ են համաձայնության գալուն նոր պայմանագրի շուրջ

«Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Քրեյգ Հոուփը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա անգլիացին վերանայել է իր ցանկալի աշխատավարձի հարցը, և շուտով կողմերը նոր պայմանագիր կկնքեն։

Նշվում է, որ այս պայմանագիրը ամենաբարձր վարձատրվողը չի լինի ներկայիս ֆուտբոլիստների մեջ։

Գորդոնը «Նյուքասլում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։