«Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն փոխարինող է փնտրում Էրիկ տեն Հագին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակտիվորեն փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետի հեռացումը «ժամանակի հարց է»։

Այժմ ակումբն ակտիվորեն փոխարինող է փնտրում 54-ամյա մասնագետին, որին ցանկանում էին հեռացնել անցյալ ամառ, սակայն չկարողացան համապատասխան փոխարինող գտնել։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի հինգ տուրից հետո ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Տվենտեին» (1:1) Եվրոպայի Լիգայում։