Լուչիանո Սպալետին ստանձնել է EURO-2024-ում Իտալիայի խաղի պատասխանատվությունը։ Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Իտալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ զիջելով Շվեյցարիային (0:2):
«Իմ տղաները պետք է զգան, որ ես իրենց լավագույնն եմ ցանկանում, դա ամենակարևորն է։
EURO-ում անհաջողության համար ես մեղավոր էի, բայց Փարիզում Ազգերի լիգայում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը սկիզբ դրեց նորացման գործընթացին»,- ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։