Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է թիմի ֆուտբոլիստների արձագանքի մասին նախորդ մրցաշրջանի Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում, որում «Բարսելոնան» պարտվեց «Ժիրոնային» (2:4), ինչի շնորհիվ մադրիդյան թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն։
«Մենք ընտանիքներով դիտել ենք «Բարսելոնա» – «Ժիրոնա» հանդիպումը: Հիանալի էր, մենք վայելեցինք ընկերակցությունը: Ամեն ինչ հիանալի էր, և ամեն անգամ, երբ «Ժիրոնան» գոլ էր խփում, ամբոխը ուրախանում էր»,- ասել է Բելինգհեմը YouTube-ի իր ալիքի տեսանյութում:
Անցած մրցաշրջանում «Ռեալը» զբաղեցրել է առաջին տեղը՝ 38 խաղում վաստակելով 95 միավոր։ «Բարսելոնան» 85 միավորով երկրորդ տեղում էր: