Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ռասիզմի համար երկրպագուներին պատժելու մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պալմա դե Մալյորկայի հետաքննչական դատարանը դատապարտել էր երկրպագուին, ով ռասայական վիրավորանքներ էր հասցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Մալյորկա» – «Ռեալ» (1։0) հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 5-ին։ Մի քանի օր անց նույն երկրպագուն բռնվել է «Մալյորկա» – «Վիլյառեալ» (4։2) խաղում Չուկվուզեին վիրավորելիս։
Դատարանը երկրպագուին դատապարտել է 12 ամսվա ազատազրկման և երեք տարով արգելել այցելել ֆուտբոլային մարզադաշտեր։
«Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք արել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ֆուտբոլից ատելությունը վերացնելու համար։
Եվ մենք կշարունակենք այս աշխատանքը կատարել։ Առանց քրեական պատասխանատվության մարզադաշտում ռասիստական վանկարկումներ կամ բղավոցներ չեն լինի»,- գրել է Տեբասը սոցցանցերում։