Հայտնի է, թե երբ Էդուարդո Կամավինգան կսկսի մարզվել ընդհանուր խմբում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան դեռ չի վերադարձել ընդհանուր խմբի հետ մարզումներին։

Marca-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի կիսապաշտպանը մեծ ջանքեր է գործադրում մարզումներին վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ Կամավինգան վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի հանդիպում, սակայն մամուլը գրել էր, որ կիսապաշտպանը պետք է մոտ ժամանակներս վերադառնա իր պարտականությունների կատարմանը։

Սպասվում է, որ Էդուարդոն խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին կայանալիք միջազգային ընդմիջումից առաջ: