Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդուարդո Կամավինգան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է խաղադաշտ վերադառնալ «Ատլետիկոյի» դեմ դերբիում։ Այս մասին հայտնել է լրագրող Մարիո Կորտեգանը։ Ֆրանսիացի կիսապաշտպանը վնասվածք է ստացել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում և այդ ժամանակվանից չի խաղացել Մադրիդի «Ռեալի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կամավինգան սեպտեմբերի 26-ին մարզվել է ընդհանուր խմբի հետ։

«Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։